• Sat. May 11th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Զգալիորեն նվազել է խոզի մսի ներմուծումը ՀՀ. Ինչ պարենամթերք է արտահանում և ներմուծում Հայաստանը

ByEditor

Jun 8, 2023

Ներկայիս աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում արտահանման և ներմուծման գործընթացները փոքր-ինչ դանդաղել են: Փոխանակվող ապրանքատեսակների շարքում հատուկ տեղ և նշանակություն ունեն պարենային ապրանքները: Բազմաթիվ երկրներում պարենային ապրանքների սուր անհրաժեշտություն կա:

Մյուս կողմից էլ կան երկրներ, որոնք պարենային ապրանքներ իրացնելու լայն հնարավորություն ունեն: Արդյունքում տեղի  է ունենում շահավետ առևտուր: Հայաստանը ոչ միայն պարենային ապրանքներ ներմուծող, այլև արտահանող երկիր է: Ապրանանքերի ներմուծման մասով առկա են 2023թ-ի առաջին եռամսյակի ցուցանիշները, որոնք, համադրելով նախորդ տարվա նույն եռամսյակի հետ, հնարավոր է հասկանալ ներկայիս զարգացումները.

Գծապատկեր 1. Մի շարք պարենային ապրանքների ներմուծման ծավալների փոփոխությունը 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 1-ում, ներմուծման ծավալների զգալի աճ է արձանագրվել ձվի մասով: Վերջինիս ծավալներն աճել են 68%-ով, որի արդյունքում ձվի ներմուծման ծավալները կազմել են 97.7 տոննա:

Զգալի է նաև ցորենի ներմուծման աճը, որը կազմել է 38%: Հայաստանը 2023թ-ի առաջին եռամսյակում ներմուծել է 85,593.1 տոննա ցորեն:

Ներմուծման ծավալների ամենամեծ անկումը արձանագրվել է խոզի մսի մասով: Վերջինս նվազել է 42%-ով՝ կազմելով 1,435.7 տոննա:

Զգալի անկումներ նկատվել են բանջարեղենի, տավարի մսի և շաքարի ներմուծման ծավալների մասով: Վերջինս կրճատվել է 31%-ով, որի արդյունքում Հայաստան է ներմուծվել 1,8197.7տ բանջարեղեն573.8տ տավարի միս, և 766.1տ շաքար:

Ինչպես նշվեց վերևում, Հայաստանը նաև պարենամթերք արտահանող երկիր է: 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ մի շարք պարենային ապրանքների գծով արտահանման ծավալների փոփոխությունը եղել է հետևյալը.

Գծապատկեր 2. Մի շարք պարենային ապրանքների արտահանման ծավալների փոփոխությունը 2023թ-ի առաջին եռամսյակում՝ 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ

Գծապատկեր 2-ից տեղեկանում ենք, որ ձվի արտահանման ծավալներն աճել են 117%-ով՝ կազմելով 164 տ:

Հանքային ջրերի և գինու արտահանման ծավալները աճել են համապատասխանաբար՝ 81%-ով և 74%-ով: Արդյունքում հանքային ջրերի և գինու արտահանման ծավալները կազմել են համապատասխանաբար 10,271.9 տոննա և 2,319 տոննա:

Արտահանման ծավալների զգալի անկում՝ 91%-ով և 44%-ով, դիտվել է համապատասխանաբար պանիրի և բանջարեղենի պարագայում: Վերջիններիս մասով արտահանման ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակում կազմել են համապատասխանաբար 38.8 տոննա և 7,047 տոննա: